News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայում իրականացված մի քանի հարձակումներից հետո անցկացված հարցման մասնակիցների 63%-ը նշել է, որ չի վախենում նման հարձակման վայրում գտնվելուց: Այս մասին գրում է Spiegel-ը:

Բավարիայում շուրջ մեկ շաբաթվա ընթացքում դաշնային մակարդակով մի քանի դեպք պատահեց. Վյուրցբուրգում հարձակում գնացքի ուղեւորների վրա, 9 մարդու գնդակահարություն Մյունխենում, պայթյուն Անսբախում: Վյուրցբուրգում եւ Անսբախում միջադեպերի հեղինակները փախստականներ էին:

Նման իրավիճակում դեպքի վայրում հայտնվելու մտավախություն է հայտնել հարցվածների 36%-ը:

Միաժամանակ, հարցման մասնակիցների 47%-ը կապ է տեսնում նշված իրադարձությունների եւ փախստականների հանդեպ Գերմանիայի քաղաքականության միջեւ, 48%-ն էլ կարծում է, որ նման կապ չկա:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ TNS Forschung ընկերությունը հարցումն անցկացրել է հուլիսի 26-27-ին, 942 մարդու շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ