News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող «Կիլիկիա» գարեջրատանը տեղի է ունեցել CO գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Կիլիկիա» գարեջրատան ներսում երկաթյան բալոնից ( ըստ նախնական տվյալների CO գազի բալոն) տեղի է ունեցել արտահոսք, նաեւ վնասվել է ախտահանիչ նյութերով լի պլաստմասե տարա (մոտ 1 լ), ինչից սուր հոտ է տարածվել գարեջրատան ներսում:

Փրկարարները փակել են բալոնի փականը եւ իրականացրել հերթապահություն մինչեւ տարածված հոտի վերանալը:

Տպել
Ամենաշատ