News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից բերման ենթարկել «Ժառանգություն» կուսակցության Դավիթ Սանասարյանին, որը անգիտակից վիճակում է եղել։

Սանասարյանը հիվանդանոց էր եկել հոր հետ, որը մարմնական վնասվածքներ էր ստացել Սարի թաղում ոստիկանների կողմից խաղաղ երթի մասնակիցներին ցրելու ժամանակ։

Որպես ոստիկան ներկայացած անձինք բռնությամբ, քարշ տալով տարել են Սանասարյանին, իսկ այնտեղ գտնվող քաղաքացիները խափանել են ոստիկանների գործողությունները։ Ի վերջո, բժիշկները Սանասարյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ օգնություն ցուցաբերելու համար։ Նշենք, որ նա նաեւ վիրավորվել էր ծխանռնակի բեկորից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ժամը 1։30-ի դրությամբ գտնվում է Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով  տուժած 38 քաղաքացի: Նրանցից մեկի վիճակը ծանր է, նա 17 տարեկան երիտասարդ է, որի աչքը վիրահատել են: Մյուսների վիճակը գնահատվում է կայուն:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 29-ին ցուցարարներին ցրելիս հատուկ միջոցներ է կիրառել: Տուժել են նաեւ լրագրողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ