News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սարի թաղում այսօր՝ հուլիսի 29-ին, ցուցարարներին ցրելու ժամանակ ծխանռնակների հետեւանքով տուժած տան 4 երեխաների հետ ամեն ինչ կարգին է, նրանք վնասվածքներ չեն ստացել: NEWS.am-ի հետ զրույցում երեխաների պապիկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ տանը նստած են եղել, երբ իրենց տուն ծխանռնակներ են ընկել, սենյակները ծխով են պատվել, տան պարիսպն սկսել է այրվել: Տարեց տղամարդը այդ ընթացքում փորձել է երեխաներին տնից դուրս հանել, սակայն, ոստիկանական գործողություններից վախենալով՝  նորից մտել է տուն: Նա նշեց, որ երեխաները տեղի ունեցածից վախեցել են, իսկ ընտանիքի մի քանի անդամներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխել հիվանդանոց:

Նշենք, որ ծխանռնակներից տուժել է նաեւ տունը՝ կոտրվել են պատուհանները, վնասվել է տան կահույքը, այրվել պարիսպը:

Նշենք, որ հուլիսի 29-ի երեկոյան ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքն ազատելու մասին նախազգուշացումի հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձավել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, վեց տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի ընթացքում նաեւ լրագրողներ են տուժել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ