News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Ջոզեֆ Վոտելը հերքել է Անկարայի հնչեցրած մեղադրանքներն առ այն, որ ինքը պաշտպանում է թուրքիայում հեղաշրջման փորձը։ Վոտելը հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ամերիկացի գեներալի ելույթն այն մասին, որ ԱՄՆ–ի հետ համագործակցող որոշ զինվորականներ բանտում էին հայտնվել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ցանկացած հայտարարություն այն մասին, որ ես ինչ–որ կերպ կապ եմ ունեցել Թուրքիայում վերջին ձախողված հեղաշրջման հետ, ափսոսանքի է արժանի եւ ամբողջովին սխալ է։ Թուրքիան տարիներ շարունակ տարածաշրջանում մեր առաջատար եւ կարեւոր գործընկերն է եղել։ Մենք գնահատում ենք Թուրքիայի հետ շարունակվող համագործակցությունը եւ ԻՊ–ի դեմ պայքարում ապագա համագործակցության հույս ունենք»,– մեջբերում է կենտրոնական հրամանատարությունը Վոտելի խոսքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Վոտելը հայտարարել էր, որ ինքը մտահոգ է Թուրքիայի եւ ԱՄՆ–ի զինվորականների հարաբերությունների եւ հակաահաբեկչական գործողությունների վրա հեղաշրջման փորձի հետեւանքով առաջ եկած երկարաժամկետ հեռանկարների կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ