News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը փորձում է քրեական հետապնդում սկսել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակի դեմ, որը քվեարկել է Իսպանիայից անկախանալու գործընթացը շարունակելու օգտին, հայտնում է BBC–ն։

Ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտնել է, որ նախարարների կաբինետը Գերագույն դատարանին կոչ է արել չեղարկել հուլիսի 27-ին ընդունած բանաձեւը եւ գնահատել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի գործողությունների օրինականությունը, որը թույլ է տվել անցկացնել Իսպանիայից անկախանալու որոշման հարցով քվեարկությունը։

Կատալոնիայի խորհրդարանը հուլիսի 27-ին հավանություն էր տվել ինքնավար մարզը Իսպանիայի կազմից դուրս գալու պլանին, որը նախատեսում է նաեւ հանրաքվեի անցկացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ