News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվան դատարանի առաջ կկանգնի Petrobras նավթային կոնցեռնի կոռուպցիոն սխեմաների հետաքննությանը խոչընդոտելու փորձի համար, հայտնում է DW–ն։

2003-2011թթ. նախագահի պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործչին մեղադրում են խոշոր շինարարական ընկերություններից կաշառք վերցնելու եւ փողերի լվացման մեջ։ Խոսքը բազմամիլիոնանոց պայմանագրերի մասին է, ինչպիսին օրինակ հորատման պլատֆորմներն են։

Մեղադրանքներ են ներկայացվել Լուլա դա Սիլվային եւ եւս 6 կասկածյալի, այդ թվում՝ նախկին սենատոր Դելսիդիու դու Ամարալուին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ