News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը սեփական կատուն ունի, որին անվանել են Գլադսթոն։

Գլադսթոնը երրորդ կատվազգին է, որը ծառայություն է իրականացնում Լոնդոնի կառավարական թաղամասում՝ Ուայթհոլում, փոխանցում է BBC–ն։

Լարրի կատուն Դաունինգ սթրիթ 10-ում վարչապետի նստավայրի բնակիչ էր դարձել 2011–ին։ Չնայած վարչապետները փոխվել են, կատուն չի լքել իր բնակության վայրը։

Իսկ Փալմերսթոն կատուն այս տարվա սկզբին աշխատանքի էր անցել ԱԳՆ–ում որպես գլխավոր մուկ բռնող։

Գլադսթոնը 1.5 տարեկան է, նա անտուն կատու է եղել։ Առաջ նրան անվանում էի Թիմմի, բայց հիմա նա կրում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ եւ ֆինանսների նախարար Ուիլյամ Գլադսթոնի (1809-1898) անունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ