News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում բողոքի ցույցեր են ընթանում անչափահաս իրավախախտների կալանավայրերում տեղաբնիկների երեխաների նկատմամբ ծաղրի դեմ, հայտնում է BBC–ն։

Ցուցարարները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելով կադրերի դեմ, որոնցում երեւում է, թե ինչպես են Հյուսիսային տարածքի կալանավայրի աշխատակիցները վերաբերվում ձերբակալվածների։

Լրագրողները նկարել են, թե ինչպես են աշխատակիցները դեռահասների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառում, նրանցից մեկին մերկացնում են, մյուսի վզից բռնում են եւ նետում բանտախուցը։ Եվս մի տղայի  կապել էին աթոռին, իսկ գլխին պարկ հագցրել ու այդպես պահել 2 ժամ։ Բոլոր տուժած դեռահասները Ավստրալիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ են։

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլն արդեն կարգադրել է հետաքննել միջադեպերը։ Նա նաեւ ասել է, որ ցնցված է այդ կադրերից, եւ ենթադրել է, թե հաստատությունը փորձել է ծածկել սկանդալը։

Սակայն AFP-ի տեղեկություններով՝ իրավապահները ծաղրել են վարչապետին՝ հայտարարելով, թե պաշտոնյաներն արդեն  մի քանի տարի անտեսում են պատժիչ  հաստատություններում են բռնության մասին վկայությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ