News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մահապատիժ մտցնելու հարցի որոշումը, հնարավոր է, ընդունվի համընդհանուր հանրաքվեով: Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung-ի հետ հարցազրույցում:

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը «հասարակական ուժգին ճնշման տակ է»:

«Մենք հազարավոր հաղորդագրություններ ենք ստանում, որոնցում ասվում է. «Եթե դուք նորից չմտցնեք մահապատիժը, այլեւս երբեք չենք քվեարկի ձեր կուսակցության օգտին»,- նշել է նախարարը: Նրա կարծիքով՝ Եվրամիությունն այդ հարցում Անկարային դասեր տալու «իրավունք չունի»: «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ