News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրագրողական երեք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ քննության առնել լրագրողների նկատմամբ իրականացրած բռնության դեպքերը, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մեղավորներին  ենթարկել պատասխանատվության:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանության ու ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում տուժել են լրագրողներ ու օպերատորներ, ովքեր կատարում էին իրենց աշխատանքը: Մասնավորապես՝ ծեծի են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը, Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:

Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը, իսկ Life-ի օպերատորը տեղափոխվել է հիվանդանոց:

Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը եւ օպերատոր Ալբերտ Գալստյանը (աղբյուրը`http://news.am/arm/news/339646.html):

Հաշվի առնելով այդ ամենը՝ դատապարտում ենք ուժային կառույցների կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող լրագրողների ու ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք խոչընդոտել են լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Պահանջում ենք անհապաղ քննության առնել լրագրողների նկատմամբ իրականացրած բռնության դեպքերը, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մեղավորներին  ենթարկել պատասխանատվության:

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հարգել ԶԼՄ ինստիտուտը, լրագրողի աշխատանքը, տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը: Զերծ մնալ ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելուց:  Բացի այդ, հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը` Հայաստանում լրագրողի մասնագիտության անպաշտպանվածության վրա:

Կատարվածն անթույլատրելի է, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքի ուժով ամրապնդված նորմերին, ազատ մամուլի ու խոսքի ազատության ժողովրդավարական արժեքների հաստատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ