News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծով, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների կիրառմամբ կազմակերպված եւ լայնածավալ բռնություններ իրականացվեցին ՀՀ Ոստիկանության ուժերի կողմից, որի հետեւանքով ֆիզիկական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 60-ից ավելի քաղաքացիներ, բերման ենթարկվել՝ 165-ը: Այդ մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ:

«2008թ.  մարտի 1-ից հետո ոստիկանական բռնությունները աչքի են ընկնում իրենց առանձնահատուկ դաժանությամբ, որոնք թիրախավորված կիրառվեցին Երեւան քաղաքի Սարի թաղի բնակիչների  նկատմամբ՝ անկախ տարիքից եւ սեռից: Բռնություններ են կիրառվել նաեւ երեխաների, կանանց նկատմամբ:

Տեղի ունեցածը գնահատում ենք որպես պետական ահաբեկչություն անզեն քաղաքացիների նկատմամբ:

Դատապարտելով ոստիկանական բռնությունները՝ կատարվածի համար անմիջական պատասխանատու ենք համարում անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի Հնարապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ պետություն, չի պահպանել մարդու իրավունքների բնագավառում վերցրած որեւէ պարտավորություն:

Դիմում ենք միջազգային, միջպետական կառույցներին՝ ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անհապաղ ակտիվացնել իրենց ներկայությունը ՀՀ-ում՝ կանխելու համար իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները, ապահովելու համար ՀՀ-ում օրենքի գերակայության սկզբունքի իրականացումը, պահանջելու ՀՀ իշխանությունից՝ կատարելու մարդու իրավունքների բնագավառում վերցված միջազգային պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ