News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պատմության ազգային թանգարանը, որը Սմիթսոնովյան ինստիտուտի մի մասն է, աշխատատեղ է բացել գարեջրի գիտակների ու սիրահարների համար: Աշխատողը պետք է երկրով մեկ շրջի, համտեսի տարբեր տեսակի գարեջրեր ու այդ մասին հաշվետվություններ գրի: Թեկնածուների դիմումները ընդունվոմ են մինչեւ օգոստոսի 10-ը, հայտնում է RFI-ն:

Ընտրված թեկնածուի հետ աշխատանքային պայմանագիրը կստորագրեն 3 տարով ու նա կստանա տարեկան 64 650 դոլար: Figaro-ն հայտնում է, որ ցանկացողների հսկայական քանակության պատճառով թանգարանային կայքի հատուկ բաժինը պարբերաբար «կախում է»: Բաղձալի աշխատատեղը ստանալ ցանկացողներին սպասվում է ոչ միայն անհավանական մեծ մրցակցություն, այլեւ բարձր պահանջներ: «Մենք որոնում ենք որակյալ աշխատողի, որը ունի դիպլոմ բիզնեսի ու պատմության ոլորտներում»,- ասում է թանգարանի ներկայացուցիչ Էվանսը ու ճշգրտում, որ բացի ամենայնից նախապատվությունը կտրվի այն մարդուն, որը լավ գիտի ԱՄՆ գարեջրային ինդուստրիայի պատմությունը ու կառուցվածքը:

Այս պաշտոնը ֆինանսավորելու է Brewers Association–ը, որը միավորում է ԱՄՆ գարեջուր արտադրողներին: Երեք տարում հետազոտողը պետք է ամբողջ երկիրը շրջի ու գործատուներին ամբողջական հաշվետվություն ներկայացնի ոլորտի վիճակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ