News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը 20 ռուսական կազմակերպություններում վնասակար լրտեսական ծրագրեր է բացահայտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Վարակվել են պետական իշխանության, գիտական եւ ռազմական հաստատությունների, ռազմաարդյունաբերական համալիրի եւ երկրի  այլ կարեւոր ենթակառուցվածքների համակարգիչները։

ԱԴԾ–ն նշում է, որ վիրուսի տարածումը թիրախային է եղել, ինչը մատնանշում է գործողության պրոֆեսիոնալ պլանավորած լինելու հանգամանքը։ Մասնագետների գնահատմամբ՝ այդ ծրագրային ապահովումը նման է նրան, որն օգտագործում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում աղմկահարույց կիբերլրտեսական գործողություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ