News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մուսուլմանական պաշտամունքի խորհուրդը մուսուլմաններին կոչ է արել հուլիսի 31-ին գնալ մոտակա եկեղեցու կիրակնօրյա պատարագին՝ ի նշան քրիստոնյաների հետ համերաշխության։ Հուլիսի 26-ին՝ պատարագի ժամանակ,  2 ահաբեկիչ հարձակվել էին Սենտ Էթիեն դյու Ռուվրե եկեղեցու վրա եւ սպանել 85-ամյա հոգեւորական Ժակ Ամելին հենց խորանի մոտ, հայտնում է RFI–ն։

Կաթոլիկ եկեղեցում սկզբում զարմացել են Ֆրանսիայի մուսուլմանական պաշտամունքի խորհրդի կոչից, Le Figaro–ին տված հարցազրույցում զարմանք է հայտնել Ֆրանսիայի եպիսկոպոսների կոնֆերանսի մամուլի քարտուղարը։ «Սակայն դա հիանալի գաղափար է։ Իհարկե, մենք ուրախ կլինենք տեսնել մուսուլմանների, որոնք կգան կիրակի»,– ասել է նա՝ նշելով, որ Ֆրանսիայի եպիսկոպոսների կոնֆերանսն անհապաղ հրապարակել է խորհրդի կոչ իր կայքում։

Իսկ հուլիսի 29-ի ուրբաթօրյա աղոթքին Սենտ Էթիեն դյու Ռուվրեի մզկիթ էին եկել կաթոլիկները։

AFP– ն նշում է, որ տեղաբնակների համար դա եղբայրության խորհրդանիշ է սկզբում գնալ պատարագի սուրբ Թերեզայի եկեղեցի, իսկ հետո՝ Յահիայի մզկիթ։ Քաղաքի այս մասում մզկիթն ու եկեղեցին միմյանցից մի քանի  մետր հեռավորության վրա են գտնվում։

Մզկիթի դռանը փակցված էր պաստառ «Մենք սգում ենք» գրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ