News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանում սոցցանցում արած գրառման հետեւանքով տեղի բնակիչը կարող է զրկվել ազատությունից: Դուիսի գյուղի բնակիչ Վախթանգ Խանգոշվիլուն, որը ձերբակալվել է Թբիլիսիում ծրագրվող պայթյունի մասին Facebook սոցցանցում արած գրառման համար, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության իրականացման սպառնալիքի համար:

Խանգոշվիլին՝ Dau Levski կեղծանունով նախորդ օրը մի լուսանկար էր ներբեռնել, որի վրա պատկերված էր պայթյուն եւ գրված . «Վաղը ժամը 12:30-ին Թբիլիսիում հրավառություն է լինելու»: Մի քանի ժամ հետո Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ քննություն է սկսում այդ կապակցությամբ, հայտնում է «Սպուտնիկ – Վրաստանը»:

Նույն օրը կայացել է Վախտանգ Խագոշվիլու, նրա ավտոմեքենայի ու տան խուզարկությունը: Հարցաքննության ընթացքում ձերբակալվածը խոստովանել է իր արածը: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 11 հոդվածի 323 մասով, ինչը դատապարտվում է 6-ից 12 տարի ազատազրկումով:

Վրացական լրատվամիջոցների տվյալներով Դուիսիի 23-ամյա բնակիչը նաեւ իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է ԻՊ ղեկավարներից մեկի երկու լուսանկար: Նրա պրոֆիլում նաեւ կար ԻՊ դրոշի լուսանկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ