News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական մեծ պարիսպը անհետանում է, աղյուսը աղյուսի հետեւից, հայտնում է CNN–ը: Ըստ աղբյուրի՝ Չինաստանում մեկնարկել է հանցավոր կողոպուտից հին կառույցները պաշտպանելու նոր արշավ:

Ք.ա երրորդ դարում կառուցված պարիսպը կոչված էր պաշտպանելու կայսրությունը, սակայն հիմա այն փլվում է: Տեղի բնակիչները գողանում են աղյուսները տներ կառուցելու համար կամ էլ վաճառում են որպես հուշանվեր զբոսաշրջիկներին, դրանով իսկ մեծացնելով քամու, անձրեւի ու ավազի փոթորիկների պատճառած վնասը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, պատի 30 տոկոսը արդեն անհետացել է, իսկ լավ վիճակում պահպանվել է 10 տոկոսից էլ քիչ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ