Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործը կրկին վերստանձնած դատախազ Գյոքալփ Քյոքչուի հրահանգով ձերբակալվել է Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզը՝ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու եւ ոչինչ չձեռնարկելու համար։