News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հինգերորդ սերնդի «Էֆ 35» բազմանշանակետ կործանիչը, որի մշակումը 15 տարի է տեւել հնարավոր է, որ արդեն գալիք շաբաթ պատրաստ կլինի կիրառման: Այս մասին հայտնել է փոխգնդապետ Սթիվեն Անդրեսոնը, մատակարարման ու աջակցության 388-րդ խմբի հրամանատարի տեղակալը: «Մենք անցել ենք բոլոր փուլերը ու ներկայացրել բոլոր տվյալները ՌՕՈՒ մարտական գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Հերբերտ Կարլայնին, որպեսզի նա դիտարկի դրանք ու որոշում կայացնի»,- ասել է Անդերսոնը, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Կարլայնը ինքը լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ «Էֆ 35»-ը լիարժեք մարտական մեքենա ճանաչելու մասին հայտարարությունը կարող է արվել արդեն օգոստոսի 1-ից հետո: «Մենք հույսեր ունենք, որ այն կգերազանցի մեր ակնկալիքները»,- հավելել է նա ՝ միաժամանակ ընդունելով, որ օդանավը դեռ որոշ մշակումների կարիք ունի: Միաժամանակ նա չի բացառել, որ այն կգործածվի ԻՊ խմբավորման դեմ գործողությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ