News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը:

Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին եւ ամենակարեւորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը խանգարվեց: Մեկ կողմից հանրահավաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղված որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, մյուս կողմից՝ իրավապահների անհամարժեք ու որոշ դեպքերում նույնիսկ հակաօրինական գործողությունները հանգեցրին այսօրվա իրողությանը: Ոստիկանության կողմից առանձին դեպքերում անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն հանրահավաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների, այլեւ գործընթացի հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքացիների հանդեպ: Ցավոք տեղ են գտել նաեւ թաղային հեղինակությունների եւ կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու եւ ցուցարարների հետ հաշվեհարդարի երեւույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը եւ անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին:

Մեկ անգամ եւս հաստատում ենք. գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ, պետք է բացառվեն բռնության ու նոր բախումների ցանկացած դրսեւորում: Պետք է հրաժարվել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց:

Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին եւ անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապես վերափոխելու ուղղությամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար, զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ֊օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից. իսկ իշխանությունը, պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը եւ ժողովրդի նկատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ