News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվար- հունիս ամիսներին Հայաստանի պետբյուջեում հարկային եկամուտները տարեկան կտրվածքով 11.1 մլրդ դոլարով կամ 2.2 տոկոսով աճել են: Նկատենք, որ ԱԱՀ գումարը այդ ժամանակահատվածում զգալիորեն կրճատվել է՝ 15.2 մլրդ դրամով, կամ 7.9 տոկոսով:

Այդ անկումը փոխհատուցվել է շահույթի (11.4 մլրդ դրամով կամ 19.1 տոկոսով) ու եկամուտի հարկերի (11.3 մլրդ դրամով կամ 7.8 տոկոսով) կտրուկ աճով:Հիշեցնենք, որ երեք տարի առաջ այսպես կոչված «եկամուտի հարկը» փոխարինել է եկամտահարկը, նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները ( վաղուց վերացված Կենսաթոշակային հիմնադրամին արվող նախկին փոխանցումները)

Հարկերի առաձին տեսակների մասնակցության աստիճանը պետբյուջեի հարկային եկամուտների տեմպում հետեւյալն էր . ԱԱՀ-ն հարաբերականորեն դանդաղեցրել է ընդհանուր ցուցանիշը՝ 3 տոկոսով, իսկ շահույթի ու եկամուտի հարկերը արագացրել են՝ համապատասխանաբար 2.3 եւ 2.2 տոկոսով: Հարկերի մյուս տեսակների ազդեցությունը աննշան էր, յուրաքանչյուրին բաժին էր հասնում մեկ տոկոսից էլ քիչ:

Պետբյուջեի հարկային եկամուտների աճը ամբոջովին ապահովված է եղել «Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների» կոնտինգենտով: Հաշվետու կիսամյակում խոշորագույնները վճարել են 21.7 դրամով (կամ 6.7 տոկոսով) շատ, քան մեկ տարի առաջ:

Մյուս հարկատուների՝ այդ թվում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գծով արձանագրվել է հարկահավաքման լուրջ անկում՝ 10.6 մլրդ դրամի չափով ( կամ 6 տոկոսով) : Դրա հետեւանքով դրանց մասնաբաժինը Հայաստանի պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում կրճատվել է 2.8 տոկոսային կետով, հասնելով 32.4 տոկոսի: Եթե առաջնորդվենք այդ տվյալներով, կարելի է եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսի դերը երկրի տնտեսությունում նվազել է :

Ինչպես գիտեք, Հարկային տեսչությունը նաեւ երկրի խոշորագույն հարկատուների մշտադիտարկում է անցկացնում, որոնց կոնտինգենտը հունվար- հունիս ամիսներին 519 կազմակերպության էր հասում : Հուլիսի 1-ի դրությամբ այդ հարկատուների գծով կար հարկերի 140.9 մլրդ դրամի գերավճար, այդ թվում ԱԱՀ մասով՝ 89.7 մլրդ դրամի: Ընդ որում այդ մասով հարկային պարտավորությունները մի քանի անգամ քիչ էին՝ 30.5 մլրդ դրամ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ