Apple ընկերությունը կկարողանա iPhone սմարթֆոններում եւս մեկ սլոթ հավելել SIM քարտի համար:
Այդուհանդերձ դեռ հասկանալի չէ, թե որ մոդելներում է հայտնվելու այդ նորամուծությունը: Ամենայն հավանականությամբ iPhone 7–ին այդ նորամուծությունը չի վերաբերի:
Հարկ է հաշվի առնել, որ երկրորդ քարտի համար սլոթի հայտնվելը պահանջում է որոշակի տեխնիկական փոփոխություններ: Օրինակ այդ նպատակի համար սմարթֆոններում պետք է լրացուցիչ ալեհավաքներ հայտնվեն, ընդունիչներ ու հավելյալ ռադիոհաղորդիչ, որը կարող է մեծացնել գաջետների չափերը:
Նշենք, որ Dual SIM Dual Active (DSDA) տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի տիրոջը միաժամանակ երկու իրարից անկախ SIM քարտեր օգտագործել, հայտնում է Informing http://informing.ru-ն