News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մելբուրնում գտնվող ավստրալիական Mylkbar սրճարանում անսովոր ըմպելիք է հայտնվել ՝ կապույտ լատտե: Նոր ըմպելիքը, որը գույնի պատճառով շատերը համեմատում են սմուրֆիկների հետ, բոլորովին կոֆեին չի պարունակում, այն բաղկացաած է իմբիրից, կիտրոնից, կոկոսի կաթից, ագավայից ու կապույտ ջրիմուռների փոշուց: Հենց այդ վերջին բաղադրիչի շնորհիվ էլ լատտեն կապույտ գույն ունի:

Ըմպելիքը արժե 6 դոլար, ինչը պայմանավորված է ջրիմուռների բարձր գնով: Կապույտ լատտեն արդեն հասցրել է դառնալ իսկական հիթ այցելուների շրջանում, ու մեկ օրում սրճարանում վաճառվում է այդ ըմպելիքի մոտ 100 բաժակ, հայտնում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ