News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հուլիսի 30-ին բանակցություններ են վարել Փարիզում: ԱԳՆ-ն հայտնում է, որ բանակցությունների գլխավոր թեման է եղել պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորումը ու իրավիճակը Սիրիայում:

«Փարիզում հունիսի 3-ին անցած պաղեստինաիսրայելական կարգավորմանը նվիրված արտգործնախարարների համաժողովի համատեքստում Ժան Մարկ Էյրոն ու Ջոն Քերրին քննարկել են այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք արվել են մերձավորարեւելյան տարածաշրջանի վերաբերյալ ու պայմանավորվել շարունակել իրենց գործողությունների համակարգումը տվյալ հարցերի շուրջ».,- ասվում է Կե դ 'Օրսեի հայտարարության մեջ: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ նախարարները նաեւ քննարկել են իրավիճակը Սիրիայում: Զրույցի մանրամասները չեն ներկայացվում:

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի, այսօր Ժան Մարկ Էյրոն բանակցել է նաեւ Պաղեստիննի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կապակցված են պաղեստինաիսրայելական կարգավորմանն ուղղված նախաձեռնության իրականացման հետ: Հուլիսի 30-ին Պաղեստինի առաջնորդի հետ բանակցելու է նաեւ Ջոն Քերրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ