News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն խիստ մտահոգված է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալվող իրադարձություններով: Այս մասին NEWS.am -ի հարցին ի պատասխան ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը:

ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեծված իրավիճակը մեկնաբանելու՝ գործակալության խնդրանքին ի պատասխան՝ դեսպանը ասել է. «Մենք կիսում ենք բռնության դատապարտումը պաշտոնատար անձանց, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, կրոնական ու մշակութային առաջնորդների ու միջազգային սուբյեկտների կողմից: Մենք ցավում ենք ոստիկանության աշխատակցի զոհվելու կապակցությամբ ու մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածի ընտանիքին: Մենք ցանկանում ենք շուտափույթ ապաքինում նրանց, ովքեր տուժել են այս իրադարձություններից»:

Դեսպան Ավակովը կոչ է արել անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր պատանդներին:

«Իրավիճակը պետք է հանգուցալուծվի ու հասարակական կարգը պետք է վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսեւորել: Մենք ուշադիր հետեւում ենք՝ Էրեբունի թաղամասում կատարվող իրադարձությունների կապակցությամբ սկսված ցույցերին՝ այդ թվում ոստիկանների գործողություններին: Հասարակական կարգը պետք է վերահսկվի իրավունքի գերակայության սկզբունքներին ու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքին համապատասխան: Զագվածային միջոցառումների, ցույցերի ու հանրահավաքների անցկացման ժամանակ մարդու իրավունքների ապահովումը իրավակարգի ժողովրդավարական պաշտպանության արմատական տարրն է, ինչը խրախուսում է ԵԱՀԿ-ն»:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը նախատեսում է աջակցություն ԵԱՀԿ պարտականությունների կատարմանը, այդ թվում այն պարտականությունների, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին:

«Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը սերտ գործընկերային կապեր է հաստատել հայաստանյան իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ: Գրաասենյակը պատրաստ է նրանց խնդրանքով օգնություն տրամադրել՝ իր մանդատի գործողությանը ենթակա ցանկացած հարցի շուրջ կոնտակտներ, երկխոսություն ու համագործակցություն հարթելուն աջակցելու համար:

Իր մանդատին համապատասխան՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է ՀՀ իշխանություններին ԵԱՀԿ պարտավորությունների կատարման գործում: Այդ կապակցությամբ գրասենյակը համագործակցում է իրավապահ կառույցների հետ՝ ամրապնդելու համար նրանց ներուժը ժողովրդավարական իրավակարգի՝ այդ թվում զագվածային միջոցառումների, հանրահավաքների ու ցույցերի ընթացքում հասարակական կարգի պահպանման ժամանակ հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում:

Նախորդ միջոցառումները ներառել են ճգնաժամային իրավիճակներում բաակցություներ վարելու առաջատար փորձի փոխանակություն: ԵԱՀԿ-ն նպաստել է ոստիկանության ու քաղաքացիական հասարակության միջեւ տեսակետների փոխանակությանը՝ հասարակական կարգի կառավարման հարցում մոտեցումների վերաբերյալ ու միշտ պատրաստ է անել դա »,- շեշտել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ