News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը նախեւառաջ ձեռնտու է Միացյալ նահանգներին, որն ուզում է պահպանել Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ հեռավորությունը: Այս մասին Le Figaro–ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիացի գեներալ, աշխարհքաղաքականության ու տնտեսական հետախուզության հարցերով փորձագետ Ժան Բերնար Պինատելը:

Նրա խոսքով եթե 90 ականներին Ռուսաստանը լիներ եվրոպական երկրների դաշնակիցը, ապա այդ սուպերդաշինքը կկարողանար ԱՄՆ-ի համար ծանրակշիռ մրցակցություն կազել ու վիճարկել նրա գլոբալ գերազանցությունը, որը նա ստացել էր ԽՍՀՄ փլուզումից հետո:

Պինատելի կարծիքով իսլամիզմի սպառնալիքը նորից բացել է գլոբալ լիդերության մասին բանավեճը: Եվրոպայում վերջին ողբերգական իրադարձությունները ակնհայտորեն ցույց են տալիս ֆրանսիացիներին ու ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին, որ այս դաշինքը ոչ մի կերպ չի օգնում եվրոպացիներին պայքարել ահաբեկչական սպառնալիքի դեմ: Բացի դրանից ԱՄՆ անվստահության ու կամուկացի ֆոնին եվրոպացիները տեսնում են Մոսկվայի արդյունավետ գործողությունները, որոնք ուղղված են ԻՊ դեմ պայքարին, ինչը նրանց նորից դրդում է մտածել արեւելյան հարեւանի հետ դաշինքի մասին: «Այդ ապացույցները, որոնք ստացվել են 2012-ից առայսօր 234 սպանվածների ու 671 վիրավորների գնով, պետք է ոչ միայն ուշքի բերեն ՆԱՏՕ-ին, այլեւ նրան բերեն ամբողջական լիկվիդացման կամ տոտալ եվրոպականացման, քանի որ դաշինքի ներկա քաղաքականությունը հաստատ չի համապատասխանում Ֆրանսիայի շահերին»,- ասել է գեներալ Պինատելը:

Ռուսաստանը, շարունակել է նա, վաղուց էր առաջարկում ԱՄՆ-ին համակարգել Սիրիայում իր գործողությունները, սակայն Օբաման հրաժարվում էր այն պատրվակով, որ չափավոր ընդդիմությունը դեռ ներուժ ունի: Արդյունքում Մերձավոր արեւելքում ձեւավորվում է նոր հավասարակշռություն: «Ռուսաստանը, որը պատմականորեն ներկա էր այս տարածաշրջանում, նորից վերադառնում է: Չինաստանը, ինչը նորությունն է, ակտիվ իր քիթն է խոթում տարածաշրջանի գործերի մեջ ու միայն միջնորդի արտոնյալ դիրքորոշում ունեցող Ֆրանսիան է ամեն ինչ կորցրել ԱՄՆ հովանավորության ներքո», - համարում է Պինատելը:

Ընդ որում գեներալը կարծում է, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ռազմավարական ու տնտեսական շահերը ամբողջովին համընկնում են, իսկ երկու երկրների պատմության մեջ եղել են արդյունավետ համագործակցության ու բարեկամության ժամանակաշրջաններ: «Եվրոպայում սառը պատերազմի մթնոլորտը վերադարձնելու՝ ԱՄՆ ցանկությունը իրականացվում է ՆԱՏՕ-ի միջոցով ու ծառայում է ամերիկացիների, նաեւ անգործունյա ու կոռումպացված եվրոպական առաջնորդների շահերին»,- ամփոփում է փորձագետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ