News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպորտով զբաղվելը օգտակար է մարդու ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական առողջության համար: Նման եզրակացության են հանգել Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի փորձագետները:

Մասնավորապես ֆիզիկական ակտիվությունն օգնում է դեպրեսիայից ազատվելուն: Դա բացատրվում է նրանով, որ զբաղվելով ինչ-որ գործով, մարդը մոռանում է վատ տրամադրության մասին, նրան ավելի շատ հետաքրքրում է սպորտում իր առջեւ դրված որոշակի նպատակին հասնելը:

Կլինիկական փորձարկումների ընթացքում գիտնականները նկատել են, որ ֆիզիկական ակտիվության ներգործությունը ավելի ուժեղ է, քան հակադեպրեսանտ դեղամիջոցներինը:

Տրենաժորային դահլիճում կանոնավոր պարապմունքները վերացնում են պասիվ ու դեպրեսիվ վիճակը, եւ ոչ միայն ամենաուժեղ այլեւ ամենաօգտակար միջոցներից են, հայտնում է RuNews24–ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ