News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի Երեւանի փողոցներով անցնող երթը հասել է Ֆրանսիայի հրապարակ: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, երբ երթի մասնակիցները հասել են հանրապետության հրապարակ եւ վանկարկումներ արել կառավարության հասցեին, «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել է, թե բարձրանում են Նալբանդյան փողոցով՝ դեպի Ազատության հրապարակ: Շատերը վրդովվել են, պահանջել երթ անել դեպի Խորենացի փողոց, սակայն Բաղդասարյանն անդրդվելի է եղել եւ երթը տարել է իր ասած ուղղությամբ:  

Երթի մասնակիցները վանկարկումներ են արել ԱԱԾ շենքի մերձակայքում, Սայաթ-Նովա փողոցով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ: Այնտեղ նրանք կանգնել եւ փակել են երթեւեկությունը: Ցուցարարները որոշել են նստացույց անել եւ փակել Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: 

Երեւանի ոստիկանապետ Աշոտ կարապետյանի գլխավորությամբ ոստիկանական ուժեր են տարվել Բաղրամյան պողոտա:

Նշենք, որ ոստիկանությունը երեկ՝ հուլիսի 29-ին ուժ կիրառեց Սարի թաղում եւ խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ: 165 մարդ բերման է ենթարկել, 73 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանական գործողություններից տուժել են նաեւ մեկ տասնյակ լրագրողներ: Քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել եւ խլել են NEWS.am-ի տեսախցիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ