News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նույնատեսակ սնունդը բարձրացնում է վստահությունը: Նման եզրակացության են հանգել Չիկագոյի համալսարանի գիտնակաները փորձի ընթացքում:

Փորձի մասնակիցներին առաջարկել են ֆինանսական խաղ խաղալ, որի ժամանակ նրանց կոնֆետներ էին բաժանում, հայտնել է YOKI.ru պորտալը:

 Մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ մեկին խաղի ընթացքում նույնատեսակ կոնֆետներ են տվել, իսկ մյուսներին՝ տարբեր տեսակի քաղցրավենիք: Նաեւ խաղացողներին որոշակի չափով գումար են բաժանել: Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք նույնատեսակ քաղցրավենիք են կերել, ավելի մեծ պատրաստակամությամբ են միմյանց վստահել իրենց գումարը ու համաձայնել գործարքներին:

Գիտական աշխատողների կարծիքով համային նախասիրությունները կարեւոր դեր են կատարում մարդու մտածելակերպի մեջ: Մարդը ավելի մեծ համակրանք է տածում ընդդիմախոսի հանդեպ, եթե նա նույնատեսակ սնունդ է գործածում: Հոգեբանները խորհուրդ են տալիս կորպորացիաներին կրճատել իրենց ճաշացանկում մթերքների ընտրանին: Նրանց խոսքով աշխատակիցները ավելի լավ կհասկանան միմյանց, եթե նույնատեսակ սնունդ պատվիրեն, հայտնում է «Հրատապ նորություններ» կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ