Instagram-ը մեկնաբանությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններ կտրամադրի: Այս մասին հայտնել է Washington Post–ը, վկայակոչելով ծառայության ներկայացուցչին:
Հիմա հաշիվների օգտատերերը իրենց էջերում կարող են «ձեռքով» ջնջել անցանկալի արտահայտությունները, սակայն նման մեթոդը մի շարք թերություններ ունի: Instagram -ի մասնագետները մտադիր են մեկնաբանությունները վերահսկելու համար լրացուցիչ գործիք ստեղծել, որը թույլ կտա որոշակի բառեր ու բառակապակցություններ սեւ ցուցակի մեջ ընդգրկել: Եթե լուսանկարի տակ գրված մեկնաբանությունը պարունակի անցանկալի բառեր, համակարգը ավտոմատ կերպով կջնջի այն: Բացի դրանից օգտատերերը շուտով կկարողանան անջատել ուղիղ մեկնաբանություններ գրելու հնարավորությունը ու բոլոր արձագանքները ստանալ իրենց էլեկտրոնային փոստին, հայտնում է Life.ru-ն: