«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանը վերջինը կդառնա: Այս մասին հայտնել է HBO հեռուստաալիքի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյզը, փոխանցում է Entertaiment Weekly-ն:
Բլոյզը ինքը նշել է, որ «տասը եթերաշրջանով էլ չէր սահմանափակվի», բայց գործադիր պրոդյուսերների որոշումով սերիալը կեզրափակվի ութ եթերաշրջանով, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնել էին, որ «Գահերի խաղը» սերիալի եթերաշրջանի յոթերորդ եթերաշրջանը կցուցադրվի 2017-ի ամռանը: