News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Քոլորադո-Սփրինգսում (Քոլորադոյի նահանգ) ելույթից առաջ մոտ 30 րոպե մնացել է վերելակում։ Այս մասին հայտարարել է քաղաքի հրշեջ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուիլչը։

Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Քոլորադո-Սփրինգսի հյուրանոցներից մեկում։ Վերելակը փչացել է 1-ին եւ 2-րդ հարկերի միջեւ։ Վերելակում բացի Թրամփի եղել է եւս 9 մարդ։

Ավելի ուշ հրշեջները բացել են վերելակի վերեւի մասը եւ աստիճան իջեցրել, որի օգնությամբ ներսում գտնվողները դուրս են եկել երկրորդ հարկ։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն թեկնածուն ուշացել է ելույթից։

Իր ելույթում Թրամփը քննադատել է տեղի հրշեջ վարչության ղեկավարին այն բանի համար, որ նա անվտանգության պահանջներից ելնելով թույլ չի տվել ավելի շատ մարդ ներկա գտնվի ընտրողների հետ իր հանդիպմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ