News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Սենտ Էտիեն դյու Ռուվրե շրջանի մահմեդական ահանրությունը հրաժարվել է հուղարկավորել պատարագի ժամանակ կաթոլիկ հոգեւորականի սպանած 19-ամյա Ադել Կարմիշին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ը:

«Մենք չենք ուզում իսլամն արատավորել այդ մարդու պատճառով: Մենք չենք մասնակցի հուղարկավորությանը նրա մարմինը պատրաստելուն»,- տեղի մզկիթներից մեկի իմամ Մոհամմեդ Կարաբիլան:

Նա, սակայն, հավելել է, որ եթե քաղաքապետարանն ու Կարմիշի ընտանիքը խնդրեն նրան հուղարկավորել, մահմեդական հանրությունը ստիպված կլինի որեւէ մեկին նշանակել՝ դա իրականացնելու համար:

Հուլիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսում երկու ահաբեկիչներ եկեղեցում մի քանի մարդու էին պատանդառել: Ահաբեկիչներից մեկն Ադել Կարմիշն էր: Նրանք սպանել էին եկեղեցու հոգեւորականին: Ավելի ուշ ոստիկանությունը ոչնչացրել է ահաբեկիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ