News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ ժամվա ընթացքում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են լսվել. Մեկը 11.20-ին, մյուսը՝ մոտ 10 րոպե անց։ Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ լրագրողներն են, լսվել են միայն պայթյունների ձայները։

«Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է սիրողական տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ՊՊԾ գնդի տարածքից ծուխ դուրս գալիս։ Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը մինչեւ ժամը 17.00 վերջնաժամկետ  տվեց «Սասնա ծռեր» խմբին զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու համար: «Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել եւ վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի», - ասված էր ԱԱԾ-ի հայտարարությունում:

Նշենք, որ մինչ այս պահը ԱԱԾ-ն որեւէ այլ հաղորդագրություն կամ հայտարարություն չի տարածել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ