News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ  Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Այս կարգի գործերում «քննություն» բառն ասել չի սազում, սրանք նախապես որոշված գործեր են, որոնց կապակցությամբ, եթե դատարանի դահլիճում մի խելոք բան ասես, ոչինչ չի փոխվի, դատարանում քաղաքական պրոցեսներ են գնում եւ այն անձինք, որոնք ընդդիմադիր հայացքներ են ունեցել, կալանավորվում են առանց հիմքերի»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ կալանավորման որոշումը բողոքարկելու է:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ Հովսեփ Խուրշուդյանին ոստիկանություն բերման են ենթարկել հուլիսի 29-ին Սարի թաղի տներից մեկից, երբ նա ոստիկանության գործողություններից տուժած այդ տան բնակչին օգնություն է ցուցաբերել եւ հասցրել տուն:

Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ