Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 2-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային վիրավորումից մահացած 20-ամյա Գեւորգ Հարությունյանը ընտանիքի միակ զավակն էր: Գեւորգ Հարությունյանը երկու ամսից զորացրվելու էր: NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգի հարազատներից տիկին Անուշը նշեց, որ Գեւորգը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, Երեւանի բնակիչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող 20-ամյա Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: