News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելը Հայոց ցեղասպանությունն ընդունել է մասամբ, բայց անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք ազնիվ է ինքն իր հետ: Այս մասին գրել է Times of Israel պարբերականի բլոգեր Լեորա Այզենբերգը, որը վավերագրական ֆիլմ է նկարահանում Երուսաղեմի հայկական թաղամասի մասին:

Այն ապաստանել է հրեական թաղամասի ոտքերի դոփյունների եւ արաբական շուկայի արբեցնող բույրերի միջեւ: Համարյա տագնապահարույց լռակյաց, բայց պատերով պատնեշված: Հին քաղաքի նույնիսկ հնաբնակներից շատերը երբեք այստեղ չեն եղել:

«Ես կռանում եմ կամարի տակով անցնելու համար եւ հայտնվում եմ մեծ հրապարակում: Երեխաները վազվզում են ֆուտբոլի դաշտում, ծերունիները նարդի են խաղում, հոգեւորականը թեմական դպրոց է գնում: Հայերեն խոսք է լսվում, սակայն երիտասարդ հոգեւորականներից ինչ-որ մեկը ռուսերեն է խոսում: Տները կառուցված են նույն քարերից, ինչ ցանկացած այլ թաղամասում: Սակայն խաչերը հայկական են, դրանք ոչ մի այլ խաչի հետ չես շփոթի:

Հայերը VII դարից ի վեր մշտապես ապրել են Երուսաղեմում:

Վավերագրական ֆիլմի համար հայկական թաղամասի բնակիչներին (շատերի հետ արդեն հասցրել ենք մտերմանալ) հարցնում էինք՝ որտեղի՞ց են նրանք եւ նրանց ծնողները, նրանց ամենից շատ ի՞նչ է դուր գալիս: Կար նաեւ այսպիսի հարց. «Ո՞րն է ձեր պայքարը Իսրայելում որպես հայ»: Յուրաքանչյուր հոգեւորական պատասխանելիս մի պահ մտածում էր: «Թող աշխարհն ազնիվ գտնվի: Հայոց ցեղասպանությունը փաստ է: Կճանաչի այն, թե ոչ՝ այն եղել է»,- ասել է նրանցից մեկը:

Մեր՝ հրեաների էթիկական պարտականությունն է ճանաչել ավելի քան 1,5 մլն մարդկանց բնաջնջումը եւ արտաքսումը: Բայց մենք, որպես մարդկային արարածներ, պետք է ճանաչենք մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունները:

Իհարկե, աշխարհաքաղաքականությունն այս հարցում կարեւոր է: Չի կարելի հերքել, որ Իսրայելի համար կարեւոր են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Սակայն ամենեւին էլ աննպատակ չեն Հայաստանի եւ Իսրայելի հայ համայնքի հետ հարաբերությունները: Եվ վերջիվերջո՝  Իսրայելի բարոյական կողմնացույցը պետք է ուղղվի Ցեղասպանության ճանաչման կողմը, որի մասին Հիտլերն ասել է. «Ո՞վ է, ի վերջո, խոսում հայերի բնաջնջման մասին»:

Պատասխան. մենք պետք է խոսենք

Թվում է Իսրայելում մենք այս մասին խոսում ենք մի քանի ամիսը մեկ: Հարցը փոխանցում ենք Քնեսեթի մի հանձնաժողովին, ապա՝ մեկ այլ: Օգոստոսի 1-ին Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը վերջապես ճանաչեց Ցեղասպանությունը՝ ծայրահեղ աջերից մինչեւ ծայրահեղ ձախերի աջակցությամբ: Սա մեկ քայլ առաջ է, սակայն արդյո՞ք Իսրայելն ազնիվ է ինքն իր առջեւ»,- գրում է Լեորա Այզենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ