News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդեն երկրորդ շաբաթն է` Վրաստանում քննարկում են «կումիսյան ուրվականին»: Կումիսին գյուղ է Գարդաբանյան շրջանում (Քվեմո Քարթլիի մարզ), հայտնում է Sputnik-Գրուզիան:  

Տեղացիները պնդում են, որ «կումիսյան ուրվականին» արդեն տեսել են հարեւան գյուղերում` Կոդայում, Բորբալոյում, Ասուրեթիում եւ Գոուբանիում:  Տեղացիները պատմում են, որ դա բարձր, նիհարոտ արարած է` ներկված դեմքով եւ տարօրինակ ձայներ արձակող… Նախ նա պատուհաններն է թակում, որ իրեն տուն թողնեն, իսկ եթե նրա առաջ դուռը չեն բացում, սկսում է պատուհանը ջարդել: Նրան բռնել չի հաջողվում: Նա անհետանում է: 

ՆԳՆ-ի մամուլի ծառայության տվյալների համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն անտեսել  «կումիսյան ուրվականի» վերաբերյալ ոչ մի հաղորդագրություն եւ նույնիսկ գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով, ինչը ենթադրում է բնակտարածքի անձեռնմխելիության կամ ուրիշի ունեցվածքի խախտում:

«Քննությունը սկսվել է Կումիսիի բնակչի տանը քերծվածքների հայտնվելով, եւ բոլոր տեղեկությունները մանրամասնորեն ստուգվում են: Գործի մեջ ներառված են բոլոր փաստերը, որ բնակչությունը կապում է այդ չճանաչված օբյեկտի հետ: Տվյալ փուլում դեռեւս որեւէ էական բան չի հայտնաբերվել», — ասել են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի-Գրուզիան»: 

Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ բոլոր վկաները «ուրվականին» տարբեր կերպ են նկարագրում, նշել են ՆԳՆ-ից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ