Ականի պայթյունի հետեւանքով 6 տարեկանում տեսողությունը կորցրած արցախցի Հակոբը կրկին տեսնելու հնարավորություն ունի: 26-ամյա շվիահարի տեսողությունը վերականգնել, սակայն, հնարավոր է միայն արտերկրում, ինչի համար անհրաժեշտ գումարը նա չունի:  

«Հետազոտվել եմ Երեւանում, էպիկրիզը ուղարկել եմ Գերմանիա, ասել են՝ հնարավոր է վերականգնել տեսողությունդ, սակայն արժեքը 20 հազար եվրո է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբը:

Հակոբն ականի հետ խաղալու հետեւանքով առաջացած պայթյունից է կորցրել տեսողությունը: Դրանից հետո նա Ստեփանակերտից տեղափոխվել է Երեւանում գտնվող հատուկ դպրոց, այնտեղ էլ շվի նվագել սովորել:

Տեսողությունը վերականգնելուց հետո, Հակոբի առաջին ծրագրերը Արցախում երաժշտությունը զարգացնելու հետ են կապված:

Հակոբը 2009 թ. համերգներ է ունենում: Նա մասնակցել է նաեւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:

Հակոբ Բաբայանի անունով հաշվեհամար է բացվել «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ում

AMD 2478300238720000

USD 2478300238720010

EUR 2478300238720020

RUR 2478300238720030