News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի փաստաբան Արա Ղարագյոզյանը այսօր՝ օգոստոսի 9-ին բողոք է ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանին եւ քրգործով քննիչին՝ թույլ տալ Արայիկ Խանդոյանին վերադարձնել նրա ակնոցը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանի ակնոցը ձերբակալության օրն առգրավվել է եւ մինչ այժմ նրան չեն վերադարձրել այն:

Ըստ փաստաբանի, Արայիկ Խանդոյանը տեսողական խնդիրներ ունի, եւ նրան առանց ակնոցի տեղաշարժվելը դժվար է: Արա Ղարագյոզյանի խոսքով, ակնոցի առգրավումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ իրավականորեն այն պետք է վերադարձնի բանտարկյալին:

Փաստաբանը նշեց, որ տեսակցել է Խանդոյանին, ազատամարտիկը մարտական է տրամադրված եւ ասել է. «Մեր սարերի նման կանգուն ենք եւ պետք է պաքարենք մինչեւ իրավական պետություն ստեղծելը»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ