News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում 83 տարեկան հասակում մահացել է օպերային երգչուհի Ջոան Սեզերլենդը: Նա ծնվել է Սիդնեյում 1926-ի նոյեմբերի 7-ին: Դեռեւս Կոնսերվատորիայում սովորելու ընթացքում Սեզերլենդը դաշնակահար Ռիչարդ Բոնինգի հետ ելույթներ էր ունենում, ում հետ էլ 1954-ին ամուսնացավ:

1950-ին տեղի ունեցավ Սեզերլենդի դեբյուտը օպերային բեմում, որից մեկ տարի անց ամուսինները մեկնեցին Լոնդոն: Ջոանն ընդունվեց «Քովենթ գարդեն» խումբ:

Իր օպերային կարիերայում Սեզերլենդը երգել է Փարիզի «Գրանդ օպերայում»,  Միլանի «Լա Սկալայում» եւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն Օպերայում»: Նա հանդես է եկել որպես մեցցո-սոպրանո, այնույեհետւ նաեւ որպես դրամատիկական սոպրանո եւ վերջապես կոլորատուր սոպրանո:

Երգչուհու առավել հայտնի բեմականացումներից են «Ալցինա», «Դոն Ժուան», «Լյուչիա դե Լամերմուր», «Նորմա» օպերաները:

Մի առիթով Լուչանո Պավարոտտին Սեզերլենդին անվանել է «դարի ձայն», իսկ  Մոնսերատ Կաբալյեն` «դրախտային ձայն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ