News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ Երեւանի «Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը պաշտոնապես տեղափոխվեց Կիպրոսի «Կարմիոտիսս»: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, թե ինչու ընտրեց կիպրոսյան թիմը եւ ինչու «Փյունիկը» բաց թողեց իր առաջատար ֆուտբոլիստներին:

Դավիթ, քո տեղափոխությունը վաղուց էր հասունացել: Գիտեինք, որ այս ամռանը անպայման պետք է գնաս: Մի քանի այլ տարբերակներ էլ էին շրջանառվում: Ինչպե՞ս եղավ, որ կանգնեցիր հենց Կիպրոսի տարբերակի վրա:

Ուրիշ առաջարկները պարզապես խոսակցություններ էին եւ «Փյունիկին» կոնկրետ առաջարկ չէր եղել: Ժամանակը քիչ էր եւ սա շատ լավ տարբերակ էր, քանի որ Կիպրոսի առաջնությունը բավական լավն է: Այդ պատճառով երկար չսպասեցի ու ընդունեցի առաջակը:

Ի՞նչ պայմաններով ես տեղափոխվել:

Պայմանագիրս մեկ տարով է կնքված: Եթե հետագայում լավ խաղամ, այլ թիմի մասին կմտածեմ, բայց այս պահին կենտրոնանանալու եմ վրա «Կարմիոտիսսի»  եւ իմ առաջ դրված պահանջների վրա:

Առաջին տպավորությունները կա՞ն թիմից:

Լավ թիմ է, որակով ֆուտբոլիստներ կան: Պետք է, որ լավ լինի:

Ի՞նչ գիտեիր մինչ տեղափոխությունդ Կիպրոսի առաջնության մասին:

Ավելի շատ հետեւել էի կիպրոսյան ակումբներին Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայում: Գիտեմ, որ Կիպրոսի առաջնությունը ուժեղ է, երբ «Փյունիկի» հետ գալիս էինք այստեղ հավաքների, զգացվում էր, որ լավ թիմեր կան:

Ի՞նչ են սպասում քեզնից թիմում:

Թիմի նպատակը բարձրագույն խմբում մնալն է: «Կարմիոտիսսը» առաջին անգամ է հայտնվել այստեղ: Ինձնից էլ սպասում են, որ օգնեմ:

Մարզչի հետ շփվե՞լ եք:

Այո, արդեն մեկ անգամ խաղացել եմ ընկերական խաղում:

Ե՞րբ է լինելու նորամուտդ:

Այս շաբաթավերջին ընկերական խաղը կլինի: Օգոտսոսի 22-ին սկսվի առաջնությունը:

Ո՞ր մարզաշապիկն ես վերցրել:

Բոլոր համարները զբաղված էին: Նորմալ համար չկար, կարելի է ասել: Վերցրել եմ 91 համարը:

Այս տարի «Փյունիից» հեռացան նրա հիմնական ֆուտբոլիստները: Ինչո՞ւ թիմը բաց թողեց իր գրեթե բոլոր առաջատարներին:

Նախ եւ առաջ, եթե նրանք մնային իրենց մոտ, միայն անկում էր գրանցվելու: Երկրորդն էլ, «Փյունիկի» երտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն տրվեց իրենց դրսեւորելու:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ