News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տելստար» թիմի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը կարիերան կշարունակի հոլանդական «Տելստարում»: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը ասաց, որ «Տելստարի» հետ պայմանագիր չի կնքել:

«Ես պայմանագիր չեն կնքել, քանի որ դեռ լիովին չեմ ապաքինվել: Դեռ մեկ ամիս երեւի թե պետք կգա, որ լիովին ապաքինվեմ վնասվածքից: Այս պահին մարզվում եմ «Տելստարի» հետ, բայց պայմանագիր կկարողանամ կնքել միայն, երբ պատրաստ լինեմ: Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստը կարող է պայմանագիր ստորագրել անգամ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո»- ասաց ֆուտբոլիստը:

Այն հարցին, թե ինչու էին «Տելստարի» կազմում իր ազգանունը գրել նախկինի պես՝ Մամեդով, ֆուտբոլիստն ասաց, որ ով այդպես է գրել, մեծ սխալ է արել:

Հիշեցնենք, որ Նորայր Ասլանյանը վերջին անգամ Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել 2015-ին Ֆրանսիայի հետ ընկերական խաղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ