News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ եւ նորանոր հաջողություններ իր գործունեության մեջ:

«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել մեր երկրում արխիվային գործի կազմակերպման եւ զարգացման ասպարեզում, որակական նոր մակարդակի բարձրացրել Հայաստանի ազգային արխիվի աշխատանքը: Հեղինակել եք հայ ժողովրդի նորագույն պատմությանն առնչվող արժեքավոր գիտական աշխատություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ