News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոնդոնի թագավորական քոլեջի նոր հետազոտությամբ կասկածելի է համարվել այն պնդումը, թե մարդիկ իրենց բնույթով չափազանց լավատես են, փոխանցում է Vistanews-ը:

Տասնամյակներ շարունակ գիտնականները կարծում էին, որ մարդիկ օժտված են «լավատեսական իռացիոնալ նախապաշարումներով», այսինքն՝ բացասական փորձի հիման վրա իրենց հնարավորությունների թերագնահտման միտում ունեն: Համարվում է, որ այդ երեւույթն իր ներդրումն է ունեցել անցյալի ֆինանսական ճգնաժամերում եւ կարող է մարդկանց մեջ իրենք իրենց կամ ուրիշների մասին մտածելու անընդունակություն առաջացնել:

Կանխակալ լավատեսությանն ուշադրություն է դարձնում անգամ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, երբ այս կամ այն նախագիծը ֆինանսավորելու որոշում է կայացնում: Սակայն նոր հետազոտությունը նախկին համոզմունքները կասկածահարույց է համարում:

Գիտնականները կիրառել են համակարգչային մոդելավորում՝ վերլուծելու համար նախկին թեստերը, որոնք մարդկանց մեծ մասի մոտ կանխակալ լավատեսության առակայություն են ցույց տվել: Չնայած վերցվել էին տվյալների համանման սխեմաներ, արդյունքները ցույց են տվել, որ վարքագծի այդպիսի մոդելները լավատեսական չեն: Այդ պատճառով գիտնականները համարում են, որ բացասական իրադարձությունների դեպքում լավատեսությունը  (ճիշտ այնպես, ինչպես դրական իրադարձությունների դեպքում հոռետեսությունը) մարդկանց մոտ առաջանում է զուտ վիճակագրական պրոցեսների արդյունքում եւ կախված է մարդու անհատական հատկություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ