News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընթացիկ տարվա օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի վերջը կընթանան Ռուսաստանի Հոգեւոր մշակույթի օրեր: Այդ մասին օգոստոսի  17-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Աննա Մանիլովան:   

Նրա խոսքով, դա շատ ծավալուն միջոցառումների առանձնահատուկ ձեւաչափ է:  Ռուսաստանը, շարունակել է փոխնախարարը, նման խոշոր մշակութային ակցիաներ է իրականացնում  2008 թվականից ի վեր: «2016 թվականից այդ իրադարձություններն ավելի մեծ ծավալ են ձեռք բերել: Այս տարի մենք Ռուսաստանի օրեր ենք ներկայացնում 8 երկրում` Հունաստանում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, առջեւում Հայաստանն է, Աբխազիան, Սլովակիան եւ Իսպանիան:  Գունապնակը շատ լայն է», - նշել է Մանիլովան: Փաստացիորեն, փոխնախարարի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի օրերը մեկնարկել են արդեն 2016-ի ապրիլին: «Մեր  հայ գործընկերները շատ էին ուզում, որ մենք բերենք «Աննա Կարենինան», մեզ հաջողվեց անել դա, հաջողությունն աներեւակայելի էր», - հիշեցրել է Աննա Մանիլովան:

Արդեն օգոստոսի 20-ին, հայտնել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարարը, Գյումրիում Պատվո բլրին տեղի կունենա Հիշատակի արարողություն, որին կմասնակցեն Հայաստանում Ռուսաստանի դեսպանը եւ Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավարը:  «Դա այն ռուս զինվորների հիշատակի օրն է, որոնք հանգչում են Գյումրիի Պատվո բլրում: Այդ պատճառով մենք որոշել ենք, որ ճիշտ կլինի Ռուսաստանի օրերը բացել հենց այդ միջոցառմամբ», - պարզաբանել է Աննա Մանիլովան: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանում Ռուսաստանյան հոգեւոր մշակույթի օրերը կազմակերպել է Ռուսաստանի Մշակույթի նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն եւ Ռուսական ուղղափառ եկեղեցի եռյակը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ