News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քանի դեռ «Ժառանգություն» կուսակցության անդամները անազատության մեջ են, ՏԻՄ ընտրություններին մասնակցելը կլինի անբարոյականություն: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց նա«Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐաֆՖի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ինչքան էլ մեծ լինեն մտահոությունները, որ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով հնարավոր է իրենց ընտրողներին կորցնեն, կուսկացության համար առաջնահերթ է իրենց անդամների ազատ արձակումը:

«Լուրջ մտահոգությունների առիթ է, որովհետեւ ընտրողների լուրջ թիվ ունենք Վանաձորում, Գյումրիում եւ այլ մեծ քաղաքներում: Դա մենք մեր հետագծով փաստել ենք, բայց մենք սկզբունքային կազմակերպություն ենք եւ մեր ընկերներն անազատության մեջ են եւ մենք պետք է միասնական ուժով պայքարենք, արտասովորի իրավիճակի մեջ ենք, կյանքը սովորական պես չպետք է վերցնենք: Եվ թող ուրիշ մարդիկ փորձեն մեր քվեների վրա կայանալ, մեր քվեները վերջում կմնան մեզ, կվերադառնան մեզ: Եթե պետք լինի, մեկ ուրիշ ուժի էլ կզորակցենք,  բայց քանի դեռ Դավիթը, Հովսեփը, Արմենն ու Անդրիասն անազատության մեջ են, ուղղակի անբարոյականություն համարեցինք մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որքան էլ քաղաքական որոշ նկատառումներ կան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասել էր, որ քանի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի  քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու  Հովսեփ Խուրշուդյանը, մնում են մինչդատական կալանքի տակ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ անտեսելով բոլոր վտանգները, մշտապես հավատալով քաղաքական գործընթացում մասնակցության կարևորությանը. որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ