News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ  «Ժառանգության» անդամների դեմ աաջադրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը աբսուրդ է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17–ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո NEWS.am–ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը։

«Այն որ իմ ու իմ գործընկերների դեմ հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ուղղակի աբսուրդ է։ Ես չեմ էլ ծանոթացել իմ դեմ ցուցմունք տված ոստիկանների ցուցմունքներին, հարցաքննության ժամանակ գրել եմ՝ նմանատիպ ձեւով կարող եք հիմնավորել, որ ես Քենեդուն սպանել եմ։ Եթե նույնիսկ մտքովս անցներ զանգվածային անկարգություն անել ու ինձ ձերբակալեին, կմտածեի՝ լավ, մտքովս անցել է, իրենք էլ տելեպատներ են եւ  տելեպատիայի միջոցով գտել են, որ ես նման բան մտածել եմ։  Բայց ես երբեք իմ գործողություններով նման բան թույլ չեմ տվել։ Ավելին, միշտ ասել եմ, որ բախում չպիտի լինի ոստիկանների հետ։ Ակնհայտ է, որ ամբողջովին շինծու էր այդ գործը»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, թե իրեն թվացել է, որ ինքը հրահանգ է տալիս ցուցարարներին. «Մի ոստիկան գրել է, թե Արմենը մոտեցավ ժողովրդին ու մենք կարծեցինք, որ հրահանգ տվեց, սակայն դա հիմարություն է։ Ինքը կարող էր մտածել, որ Արմենը ատոմային ռումբի հետ կապված հրահանգ տվեց եւ ցանկացած բան»։

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ իրեն ու իր կուսակիցներին կալանավորելը քաղաքական հետապնդում է,  ինչը իրենց հետագա քաղաքական գործունեության վրա ազդեցություն չի թողնելու։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է լինի այնպիսի  պետություն, որ քաղաքական գործիչը քաղաքական հայացքների համար մի րոպե անգամ չհայտնվի ճաղերի հետեւում։ Ոստիկանությունը ոչ թե պետք է պատժիչ գործողություն իրականացնի, այլ պետք է օրինականությունը պահի։  Որեւէ դեպքում  Հայաստանը չպետք է լինի այնպիսի երկիր, որտեղ իշխանության սխալների պատճառով ոստիկաններն ու ժողովուրդը միմյանց դեմ դուրս գան, սա անթույլատրելի է»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ