News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվում է` 2012 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Գուրգեն Պողոսյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթների բաժնի պաշտոնատար անձ և հիմա հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 12-ին Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ՀՀ ԿԱ անշարժ գույքի պաշտոնատար անձ Գուրգեն Պողոսյանի նկատմամբ գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տպել
Ամենաշատ