News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանին երեկ տեսակցել է փաստաբան Ինեսսա Պետորսյանը եւ տեղեկացել, որ նա կարողացել է հենակների ու բժիշկների օգնությամբ մեկ-երկու քայլ կատարել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։ Նշենք, որ Արամ Մանուկյանը  ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանների արձակած կրակոցից ոտքից վիրավորվել է եւ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։ 

«Երեկ տեսակցել եմ իմ պաշպանյալներին, Արամ Մանուկյանի հետ կապված պետք է նշեմ, որ նրա վիճակը ավելի բավարար է, քան Պավել Մանուկյանինը։ Բժիշկների օգնությամբ հենակների միջոցով կարողացել է մեկ-երկու քայլ անել, սակայն առողջ ոտքով, վիրավոր ոտքով դեռ մի քանի ամիս չի կարողանալու քայլել»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը հիշեցրել է իրենց պահանջը, ըստ որի Արամ Մանուկյանը պետք է գտնվի ազատության մեջ, քանի որ բացառվում է, որ նա խոչընդոտի քննությանը կամ բացակայի երկրից․

«Մենք գտնում ենք, որ Արամ Մանուկյանը ելնելով իր առողջական վիճակից՝ հնարավորություն չունի խոչընդոտել քննությանը, բացակայել երկրից։  Ունի անբասիր վարքագիծ, նկարագիր, հայրենասեր երիտասարդ է, բացառվում է, որ նա խոչընդոտի քննությանը։ Մարդը ինչպե՞ս կարող է բուժման մեջ գտնելով խուսափի պատասխանատվությունից, ինչպես կարող է թողնել ու հեռանալ, երբ անձնագիրը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի ձեռքում։ Մենք խնդրել ենք, որ դատարանը նրան անհապաղ ազատ արձակի՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ